Բաժիններ՝

Թաիլանդում 187 մարդ է թագավորի պարգևին արժանացել Թհամ Լուանգի քարանձավից երեխաներին փրկելու համար

Թաիլանդի Մահա Վաչիրալոնգկոռն թագավորը (Ռամա 10-րդը) պարգեւատրել է 187 մարդու, որոնք մասնակցել են փրկարար գործողությանը Թհամ Լուանգի քարանձավում, որտեղ «Անտառային վարազներ» ֆուտբոլային թիմի 12 դպրոցականներ եւ նրանց մարզիչն անցյալ տարի մնացել էին ավելի քան երկու շաբաթ: Այդ մասին հայտնել է Bangkok Post թերթը:

Թագավորական պարգեւին արժանացածների թվում 115-ն օտարերկրացիներ են՝ Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Բելգիայից, Կանադայից, Դանիայից, Չինաստանից, Գերմանիայից, Ճապոնիայից, Սինգապուրից, Ուկրաինայից եւ Լաոսից: Նրանց բոլորին հանձնվելու է Դիրեկգունաբհոռնի շքանշան: «Թաիլանդի կառավարությունն ընդունում է, վտանգի մեջ գտնվողներին օգնած մարդիկ բարի գործ են կատարել եւ արժանի են մեծարման»,-նշվում է Royal Gazette-ում հրապարակված հայտարարության մեջ:

2018 թվականի հունիսի 23-ին Թհամ Լուանգ քարանձավում կորել էին ֆուտբոլի թիմի 11-ից մինչեւ 16 տարեկան 12 դպրոցական եւ նրանց 25-ամյա մարզիչը: Ստորերկրյա քարայրը, որտեղ նրանք հայտնվել էին, տարածվում է գրեթե 10 կիլոմետր, ունի մի քանի մուտք ու ելք, ինչպես նաեւ մեծ սրահներ, որտեղ կորածները պատսպարվել էին ավելի ու ավելի բարձրացող ջրից: Երեք օրվա ընթացքում` հուլիսի 8-ից մինչեւ 10-ը, ջրասուզակներին հաջողվել է այնտեղից դուրս բերել երկու խումբ չորսական երեխայի ու եւս հինգ հուգու: Բոլորին տեղափոխել են Չիանգրայ քաղաքի Պրաչանուկրո հիվանդանոց, որտեղից նրանց դուրս են գրել հուլիսի 18-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս