Տաք թեյը մահացու վտանգավոր է. գիտնականներ

Գիտնականների միջազգային խումբը պարզել է, որ տաք թեյի օգտագործումը բարձրացնում է քաղցկեղի զարգացման ռիսկը: Այդ մասին հաղորդում է EurekAlert-ի պորտալը:

Նշվում է, որ հետազոտությանը մասնակցել է ավելի քան 50 հազար մարդ՝ 40-75 տարեկան: Տաս տարվա ընթացքում հետազոտվողների մոտ հայտնաբերվել է հիվանդության 317 դեպք:

Այսպիսով, գիտնականները պարզել են, որ օրվա մեջ 60 °-ից բարձր 700 միլիլիտրից ավել թեյի օգտագործումը մեծացնում է կերակրափողի քախցկեղի ռիսկը 90%- ով:

Հետազոտման հեղինակներն ընդգծել են նաև, որ հետազոտման արդյունքները կիրառելի են ոչ միայն թեյի, այլ նաև մյուս տաք խմիչքների վերաբերյալ:

Տեսանյութեր

Լրահոս