Բաժիններ՝

«Ես երկար եմ մտածել դա անելու մասին, դա դժվարին որոշում է եղել ԱՄՆ-ի բոլոր նախագահների համար». Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկար է մտածել Գոլանի բարձունքներն Իսրայելինը ճանաչելու շուրջ։

«Ես երկար եմ մտածել դա անելու մասին, դա դժվարին որոշում է եղել ԱՄՆ-ի բոլոր նախագահների համար, ոչ մի նախագահ դա չի արել»,-ասել է Թրամփը FOX Business հեռուստաալիքին տված հարցազրույցում` պատասխանելով այն հարցին, թե ինչու հատկապես այժմ նա արեց իր հայտարարությունը Գոլանի բարձունքների վերաբերյալ:

Հարցազրույցից մի հատված ներկայացվել է հեռուստաալիքի կայքում: Մարտի 21-ին Թրամփը Twitter-ում գրել է, թե ժամանակն է, որ ԱՄՆ-ը ճանաչի Իսրայելի սուվերենությունը Գոլանի բարձունքների նկատմամբ:

Նրա խոսքով՝ եկել է ժամանակը կատարելու այդ քայլը ի շահ Իսրայելի եւ ամբողջ տարածաշրջանի անվտանգության: Հաջորդ շաբաթ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն այցով ժամանելու է ԱՄՆ-, իսկ ապրիլին Իսրայելում անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ:

Պատասխանելով վարողի համապատասխան հարցին՝ Միացյալ Նահանգների նախագահն ընդգծել է, որ իր հայտարարությունը կապված չէ Նաթանյահուի վարչապետ վերընտրելու հարցի հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս