Բաժիններ՝

Գանայում 70-ից ավելի մարդ է զոհվել երկու ավտոբուսների բախման հետևանքով. mynewsgh.com

70-ից ավելի ուղեւորներ են զոհվել Գանայի արեւմուտքում երկու ավտոբուսների ճակատային բախման հետեւանքով: Այդ մասին հայտնել է mynewsgh.com. տեղական լրատվական պորտալը:

Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել մարտի 22-ի առավոտյան Հյուսիսային Կինտամպոյի շրջանում: Ճակատային բախումից հետո ավտոբուսներից մեկը բռնկել է, բոլոր ուղեւորները տեղում զոհվել են:

Մյուս ավտոբուսը շրջվել է ճամփզրի առվի մեջ: Երկրորդ ավտոբուսի մի քանի ուղեւորների հաջողվել է ողջ մնալ, տուժածներին տեղափոխել են տեղի հիվանդանոց: Ենթադրվում է, որ ՃՏՊ-ի պատճառ է դարձել այն, որ ավտոբուսներից մեկի վարորդը քնել է ղեկին եւ դուրս եկել հանդիպական գոտի: Կատարվում է միջադեպի հետաքննություն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս