Բաժիններ՝

«Եթե «Լիվերպուլը» հաղթի ԱՊԼ-ն, ինձ համար դա մղձավանջ կլինի». Ուեյն Ռունի

«Դի-Սի Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին հայտարարել է, որ իր համար դժվար կլինի հաղթահարել «Լիվերպուլի» հաղթանակն ԱՊԼ-ում: «Մանչեսթեր Յունայթեդի» և «Էվերթոնի» նախկին հարձակվողը բացատրել է, որ չեմպիոնական մրցավազքում կցանկանար տեսնել «Մանչեսթեր Սիթիի», այլ ոչ թե՝ «Լիվերպուլի» հաղթանակը:

«Երբ «Մանչեսթեր Սիթին» և «Լիվերպուլը» պայքար են մղում չեմպիոնության համար, լավ է, որ ես հայրենիքից հեռու եմ գտնվում:  Հուսով եմ՝ կհաղթի «Մանչեսթեր Սիթին»:

Չեմ կարող հանգիստ վերաբերվել «Լիվերպուլի» երկրպագուների տոնակատարություններին և ուրախություններին: Դա վատ երազ է «Էվերթոնի» ցանկացած երկրպագուի համար:

Հիշում եմ, թե ինչպես նրանք հաղթեցին Չեմպիոնների լիգան 2005 թվականին: Եվ «Լիվերպուլի» երկրպագուները դեռ խոսում են այդ մասին: Եթե «Լիվերպուլը» հաղթի ԱՊԼ-ն, նրանք այդ մասին կհիշեն դեռ 10-15 տարի»,- Ռունիին է մեջբերում Talk Sport-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս