Բաժիններ՝

Չինաստանի քիմիական գործարանում պայթյունի պահը հայտնվել է տեսանյութում

Ցանցում հայտնվել է Չինաստանի արեւելքում գտնվող «Ցզյանսու Տյանցզյայ» քիմիական գործարանում պայթյունի պահի տեսանյութը։

Կադրերում երեւում է հրդեհը, այնուհետեւ տեղի էունենում հզոր պայթյուն, ինչից հետո կրակն ու ծխի քուլաներն ակնթարթորեն տարածվում են շրջակայքում:

Պայթյունը տեղի է ունեցել մարտի 21-ի ցերեկը: Միջադեպի հետեւանքով զոհվել է 47 մարդ, եւս 32 տուժածներ գտնվում են օրհասական, իսկ 58 հոգի՝ ծանր վիճակում:

Ընդամենը տեղի հիվանդանոցներ է տեղափոխվել շուրջ 640 մարդ: Գործարանում հրդեհն արդեն մարված է, բայց փրկարարական գործողությունը շարունակվում է:

Վտանգավոր գոտուց տարհանվել են հազարից ավելի տեղի բնակիչներ եւ ձեռնարկությունների 3 հազար աշխատակիցներ: Մանկապարտեզներն ու դպրոցները փակ են: Արտակարգ պատահարն այս տարի ամենախոշորն է դարձել Չինաստանում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս