Սպիտակի ոլորաններում բեռնատար է վթարի ենթարկվել

Մարտի 22-ին, ժամը 10:04-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սպիտակի ոլորաններում կողաշրջված բեռնատար կա. տուժածներ չկան, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ս. թ. մարտի 21-ին Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Երևան հատվածի 18-րդ կմ-ին կողաշրջվել է «Scania» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Մ. Գ., ծնված 1963 թ., Վրաստանի քաղաքացի):

Ժամը 10:27-ին Սպիտակի «1-03» ծառայությունից տեղեկություն է հաղորդվել, որ տուժածը իրենց մոտ է հոսպիտալացվել ս. թ. մարտի 21-ին. բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները խցանի միջոցով դադարեցրել են ավտոբաքից դիզելային վառելիքի արտահոսքը:

Ժամը 10:31-ից մինչև 10:40-ը փրկարարներն իրականացրել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

Տեսանյութեր

Լրահոս