Նաիրի Հունանյանը ԱԱԾ գործակա՞լ է. Պարզաբանում է Արթուր Վանեցյանը

«Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել: Այո՛, ես տեղեկություններ ունեմ, բայց ո՛չ կհաստատեմ պարոն Շիրխանյանի խոսքերը, ո՛չ կհերքեմ»,- այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով հարցին, թե Նաիրի Հունանյանը ԱԱԾ գործակա՞լ է, ինչպես հայտարարել է Վահան Շիրխանյանը:

Ըստ նրա՝ գործը վարող մարմին կա՝ Հատուկ քննչական ծառայությունը. «Բոլոր հարցերով դիմեք նրանց: Երբ անհրաժեշտություն կլինի, ՀՔԾ-ն կպատասխանի»:

Ա.Վանեցյանը նաև տեղեկացրեց, որ գլխավոր դատախազը պարոն Շիրխանյանի նամակն ուղարկել է ԱԱԾ և ՀՔԾ, կկատարվեն համապատասխան ստուգողական աշխատանքներ. «Եթե կլինեն փաստեր, որ հիմք կտան վերաբացել Հոկտեմբերի 27-ի գործը կամ հարուցել նոր քր. գործ, հավաստիացնում եմ, որ կլինի»:

Հիշեցնենք, որ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը հայտարարել է, որ իրեն, Գագիկ Ջհանգիրյանին և Ռոբերտ Քոչարյանին Գորիկ Հակոբյանը ներկայացրել էր մի թղթապանակ՝ ԱԱԾ գործակալ Նաիրի Հունանյանի մասին, սակայն հետագայում այդ թղթապանակն անհետացել է:

Տեսանյութեր

Լրահոս