Աստանայում շարունակվում են մայրաքաղաքի վերանվանմանը չհամաձայնվողների ձերբակալումները
Ղազախստանի մայրաքաղաքում ոստիկանությունը բերման է ենթարկել մի քանի տասնյակ մարդկանց, որոնք «Շափագաթ» առեւտրական կենտրոնի մոտ էին հավաքվել, որպեսզի իրենց անհամաձայնությունը հայտնեն Աստանան Նուր Սուլթան քաղաք վերանվանելուն: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է ականատեսներից մեկը:
«Առավոտյան մարդիկ սկսեցին հավաքվել «Շափագաթ» առեւտրական կենտրոնի մոտ, անկարգություններ չկային: Նրանք խաղաղ կանգնել էին, շփվում էին: (…) Ոստիկանությունը բերման ենթարկեց մոտավորապես 60 մարդու»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Ինչպես հաղորդվել է, նախօրյակին Աստանայի քաղաքային վարչակազմի շենքի մոտ ձերբակալվել էր շուրջ 20 մարդ, որոնք եկել էին իրենց անհամաձայնությունը հայտնելու մայրաքաղաքի վերանվանմանը: