890 հազարից ավելի բրիտանացիներ են ստորագրել Brexit-ի չեղարկման հանրագիրը
Եվրամիությունից դուրս չգալու պահանջով Մեծ Բրիտանիայի իշխանություններին ուղղված հանրագիրը մարտի 21-ի դրությամբ ավելի քան 890 հազար ձայն թ հավաքել:
«Երկրի խորհրդարանն այժմ պետք է որոշի՝ բանավեճեր կազմակերպել արդյոք այս հանրագրի շուրջ, քանի որ այն ավելի քան 100 հազար ձայն է հավաքել: Բացի այդ, հանրագիրը բավարար թվաքանակով ձայներ է հավաքել, որպեսզի բրիտանական կառավարությունը եւս պատասխան տա դրան: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթը մարտի 21-ին BBC 4 ռադիոյի եթերում հայտարարել է, որ Լիսաբոնի պայմանագրի՝ ԵՄ-ից երկրի դուրս գալու գործընթացը կարգավորող 50-րդ հոդվածի գործողությունը դադարեցնելը հնարավոր է, բայց դա «քիչ հավանական է»:
Բրիտանական խորհրդարանի՝ հանրագրերին նվիրված կայքը բարձր հաճախելիության պատճառով հինգշաբթի առավոտյան աշխատում էր ընդհատումներով, հայտնել է BBC հեռուստաալիքը: Ներկայում կայքի աշխատանքը կայուն է: Հանրագիրը սոցցանցերում տարածել են բրիտանական խորհրդարանի անդամները, այդ թվում՝ Լիբերալ-դեմոկրատներից պատգամավոր Թոմ Բրեյքը եւ Շոտլանդական ազգային կուսակցության անդամ Փիթ Ուիշարթը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: