Ուտրեխտի հրաձիգը կասկածվում է ահաբեկչական նպատակներով սպանության մեջ
Ուտրեխտի տրամվայում հրաձգություն սկսած տղամարդը դատարանի առաջ կկանգնի մարտի 22-ին: Ինչպես մարտի 21-ին հայտնել են Նիդեռլանդների դատախազությունում, ձերբակալվածին «կասկածում են ահաբեկչական նպատակներով մի քանի մարդու սպանության, մահափորձի եւ սպառնալիքների մեջ»։
Դրա հետ մեկտեղ մասնագետները դեռ պետք Է պարզեն, թե «հաձակվողը գործել է արդյոք բացառապես ահաբեկչական մղումներով թե նրա գործողությունները եղել են անձնական խնդիրների հետեւանք՝ արմատական գաղափարների համակցությամբ»: Տղամարդը նաեւ պետք է հոգեկան խնդիրների հետ կապված հետազոտություն անցնի, հավելել են դատախազությունում:
Մարտի 18-ին տեղի ունեցած հարձակման հետեւանքով զոհվել է երեք մարդ, եւս երեքը ծանր վերքեր են ստացել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: