Մարիխուանայի գործածումը գալիորեն մեծացնում է հոգեկան հիվանդությունների հավանականությունը. գիտնականներ

Մարիխուանայի ամենօրյա գործածումն գալիորեն մեծացնում է մարդու մոտ հոգեկան հիվանդությունների զարգացման հավանականությունը, ընդհուպ մինչեւ ծավալուն պսիխոզները: Այս եզրակացությանն է հանգել գիտնականների միջազգային խումբը, որն ավարտել է ընդգրկուն հետազոտությունը Եվրոպայի 11 երկրներում եւ Բրազիլիայում։

Ինչպես հայտնել է Lancet Psychiatry մասնագիտացված հանդեսը, այդքան լուրջ աշխատանք, որը ցույց է տալիս մարիխուանայի հաճախակի գործածության սերտ կապը պսիխոզների զարգացման ռիսկի հետ, կատարվել է առաջին անգամ:

Հետազոտության հեղինակները հիշեցրել են, որ ներկայում մի քանի երկրներ եւ տարածքներ թույլատրել են մարիխուանա օգտագործել բժշկական նպատակներով: Սակայն, կարծում են մասնագետները, հասարակությունը լրիվ չափով չի գիտակցում այդ որոշման հետեւանքները:

Գիտնականների ստացած տվյալները, այդ թվում՝ հիվանդների նկատմամբ դիտարկումերը, վկայում են, որ լուրջ հոգեկան հիվանդությունների զարգացման ռիսկն՝ օրինաչափ վախճանով՝ սուր պսիխոզների ձեւավորմամբ, միանգամից եռապատիկ մեծանում է այդ նյութի հաճախակի օգտագործման դեպքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս