Բաժիններ՝

Պայթյուն է որոտացել Չինաստանի քիմիական գործարանում

Մարտի 21-ին պայթյուն է որոտացել Չինաստանի արեւելքում գտնվող քիմիական գործարանում: Այդ մասին հայտնել են տեղական ԶԼՄ-ները:

Միջադեպը տեղի է ունեցել Tianjiayi Chemical ընկերության գործարանում, որը մասնագիտանում է պեստիցիդների արտադրության բնագավառում: Այն գտնվում է Ցզյանսուի նահանգի Յանչեն քաղաքում:

Չինական ԶԼՄ-ների տվյալներով՝ պայթյունի հետեւանքով կան տուժածներ: Նրանց թիվը ճշտվում է:

Նշվում է նաեւ, որ պայթյունի ալիքից կոտրվել են հարեւանությամբ գտնվող շենքերի, այդ թվում՝ դպրոցի պատուհանների ապակիները: Վնասվել են տասնյակ ավտոմեքենաներ, որոնք կայանված էին գործարանի մերձակայքում:

Պայթյունի պատճառը դեռեւս պարզված չէ: Մինչդեռ սեյսմիկ ակտիվության գնահատման չինական գործակալությունը հայտնել է, որ Ցզյանսուի նահանգի շրջանում երեք մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս