Բաժիններ՝

Սպասվում են տեղումներ. ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի

Հանրապետության տարածքում`

Մարտի 21-ի ցերեկը, 22-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 24-26-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային և հովտային գոտում` անձրևի տեսքով:

Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մարտի 24-26-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-6 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Մարտի 21-ի ցերեկը, 22-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 24-26-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:

Երևան քաղաքի մարտի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 21.00C (2004 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -6.40C (1987 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 7.20C

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս