Բաժիններ՝

«Կցանկանայի, որպեսզի Կասիլիասը վերադառնար Իսպանիայի հավաքական». Մորատա

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան մեկնաբանել է դարպասապահ Իկեր Կասիլիասի՝ «Պորտուի» հետ պայմանագրի երկարաձգման մասին լուրը:

«Ես կցանկանայի, որպեսզի Կասիլիասը վերադառնար Իսպանիայի հավաքական: Նա իսկական լեգենդ է: Ես շատ ուրախ եմ նրա համար: Նա իր մակարդակը ցույց է տալիս «Պորտուի» յուրաքանչյուր խաղում՝ լինի դա Պորտուգալիայի առաջնության հանդիպում, թե Չեմպիոնների լիգայի: Մորատայի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն:

37-ամյա Կասիլիասը հանդես է գալիս «Պորտուի» կազմում 2015 թվականից և թիմի կազմում անցկացրել է 149 հանդիպում՝ հաղթելով առաջնությունը և Պորտուգալիայի Սուպերգավաթը: Կասիլիասն ավարտել է ելույթներն Իսպանիայի հավաքականում 2016 թվականին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս