Բաժիններ՝

Նոր Զելանդիան արգելեց գրոհային և կիսաավտոմատ հրացանների օգտագործումը երկրի տարածքում

Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդենը մարտի 20-ին արգելք է սահմանել երկրի տարածքում գրոհային եւ կիսաավտոմատ հրացանների շրջանառության եւ շահագործման վրա: Այս մասին ասված է պաշտոնական հայտարարության մեջ, որը տարածվել է մարտի 21-ին եւ հրապարակվել Նոր Զելանդիայի կառավարության կայքում:

«Երկուշաբթի օրը՝ Քրայսթչերչում տեղի ունեցած զարհուրելի ահաբեկչական գործողությունից 72 ժամ անց, Նախարարների կաբինետը համաձայնեց վերանայել օրենքը: Այժմ՝ այդ հարձակումից վեց օր անց մենք հայտարարում ենք Նոր Զելանդիայում ռազմական նմուշի բոլոր կիսաավտոմատ եւ գրոհային հրացանների արգելքի մասին»,- ասված է հայտարարության մեջ:

«Կիսաավտոմատ զենքի բոլոր տեսակները, որոնք մարտի 15-ի ուրբաթ օրն օգտագործվել են ահաբեկչական գործողության ժամանակ, կարգելվեն»: Նոր Զելանդիայի ոստիկանությունը մարտի 21-ին ավարտել է Քրայսթչերչի մզկիթում կատարված հարձակման 50 զոհերի նույնականացման ընթացակարգը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս