Արարատ Միրզոյանը Գերմանիայում հանդիպումներ է ունեցել

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ղեկավարած պատվիրակությունը, որը մարտի 18-21-ը պաշտոնական այցով գտնվում է Գերմանիայում, մարտի 20-ի առավոտյան հանդիպում է ունեցել Միջազգային քաղաքականության եւ անվտանգության հիմնադրամի (SWP) տնօրեն Ֆոլքեր Փերթեսի ու Արեւելյան Եվրոպա եւ Եվրասիա գիտահետազոտական խումբը ներկայացնող փորձագետների հետ:

Այս գիտահետազոտական կենտրոնը հանդիսանում է Գերմանիայի անկախ հետազոտական ինստիտուտ, որը խորհրդատվություն է տրամադրում Բունդեսթագին եւ Գերմանիայի դաշնային կառավարությանը` արտաքին ու անվտանգության քաղաքականության վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում ԱԺ նախագահը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները, արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո արձանագրված զարգացումներն ու ուրվագծվող առաջնահերթությունները:

Հանդիպման ընթացքում ԱԺ պատվիրակության անդամները եւ փորձագետները քննարկել են ՀՀ արտաքին քաղաքականությանը, տնտեսական բարեփոխումներին, տարածաշրջանային անվտանգությանը, վիզաների ազատականացմանը վերաբերող հարցեր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031