«Պետք է հողի մշակումն արդյունավետ լինի, որպեսզի 1 սմ հող անմշակ չմնա, բայց դա 1 տարում չի լինի»
«Վարելահողերի մոտ 200 հազար հեկտարը չի մշակվում, անընդհատ հավաքում ենք օպերատիվ տվյալներ, որպեսզի օբյեկտիվ իրավիճակ տանք: Բայց էստեղ, կարծում եմ, ավելի կարևոր է, թե մարդն ինչու պետք է մշակի կամ ինչու չպետք է մշակի հողը»,- այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը:
Ըստ նրա՝ պետք է հողի մշակումն արդյունավետ լինի, որպեսզի մեկ սանտիմետր հող անմշակ չմնա, բայց դա մեկ տարում չի լինի:
«Ինչպես հանձնարարված էր վարչապետի կողմից, բոլոր ծրագրերն ընթացքի մեջ են, գյուղացին սպասելու կարիք չունի, մենք պատրաստված ենք սեզոնին մտել»,- ասաց Գ.Գևորգյանը: