Սպասվող ներդրումներից մոտ 800 մլն-ն արդեն ակտիվ ընթացքում են. Տիգրան Խաչատրյան
Այսօր ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը տեղեկացրեց, որ յուրաքանչյուր շաբաթ ՀՀ վարչապետին ներկայացվում են հաշվետվություններ յուրաքանչյուր ծրագրի հետ կապված:
Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանի երեկ հնչեցրած սպասվող ներդրումներից՝ մոտ 2.5 մլրդ, մոտ 800 մլն-ն արդեն ակտիվ ընթացքում են:
«Ներդրումային հիմնադրամը պետք է օր առաջ գործի, դրա ձևաչափն է փոխվում: Որոշվել է, որ այն պետք է մեծածավալ ծրագրերին աջակցելու համար օգտագործի պետական ռեսուրսը: ՓՄՁ համար կստեղծվի օղակ»,- ասաց Տ.Խաչատրյանը:
Նա դժվարացավ նշել, թե քանի աշխատատեղ կբացվի այդ ներդրումների արդյունքում՝ նշելով, որ դա կախված է ոլորտներից: