Բաժիններ՝

Նոր Զելանդիայի փոխվարչապետն անձամբ է Էրդողանի հետ քննարկելու նրա արած խիստ արտահայտությունները

Նոր Զելանդիայի փոխվարչապետ Ուինսթոն Փիթերսը մտադիր է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ քննարկել նրա խիստ արտահայտությունները հակաիսլամիստական հայացքների տեր նորզելանդացիների եւ ավստրալացիների հասցեին, որոնք Թուրքիայի ղեկավարն արել է մարտի 19-ին: Մարտի 20-ին այդ մասին հայտնել է Նոր Զելանդիայի Newshub նորությունների պորտալը։

Ինչպես նշել է պորտալը, Թուրքիայի Էրեգլի քաղաքում կայացած հանրահավաքում մեկնաբանելով վերջերս Նոր Զենադիայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը, Էրդողանը խիստ բացասաբար է արտահայտվել այն ավստրալացիների եւ նորզելանադացիների մասին, որոնք դատապարտում են իսլամիզմը: Նա նշել է, որ այդ մարդիկ ավելի լավ է չայցելեն Թուրքիա: Հակառակ դեպքում, նրա խոսքով՝ նրանց շատ տհաճ հետեւանքներ են սպասում:

«Ես պատրաստվում եմ մոտ ժամանակներս մեկնելու Թուրքիա եւ մտադիր եմ անձնական հանդիպման ժամանակ քննարկել այդ հարցը նախագահ Էրդողանի հետ՝ պարզություն մտցնելու համար»,- նշել է Նոր Զելանդիայի արտգործնախարարության ղեկավար եւ երկրի փոխվարչապետ Ուինսթոն Փիթերսը: Նրա խոսքով՝ այդ արտահայտություններն «սպառնալիքի տակ են դնում» երկու երկրների հարաբերությունների «ապագան», հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս