Բաժիններ՝

Տոկաևն առաջարկել է Աստանան վերանվանել Նուրսուլթան

Ղազախստանի նոր նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւն առաջարկել է Աստանան Նուրսուլթան վերանվանել ի պատիվ առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի։ «Անհրաժեշտ եմ համարում հավերժացնել մեր մեծ ժամանակակցի՝ Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահի անունը: Մեր մայրաքաղաքը պետք է կրի մեր նախագահի անունը եւ կոչվի Նուրսուլթան»,- ասել է Տոկաեւը:

Նա նաեւ առաջարկել է հանրապետության մայրաքաղաքում հուշարձան կանգնեցնել Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահի պատվին:

«Անհրաժեշտ եմ համարում մարզային բոլոր քաղաքների կենտրոնական փողոցներն անվանել Նուրսուլթան Աբիշեւիչ Նազարբաեւի անունով»,- հավելել է Ղազախստանի նախագահը:

Տոկաեւն իր որոշմամբ Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին պարգեւատրել է գերազանցության հատուկ նշանով՝ «Ոսկե աստղով» եւ նրան շնորհել «Ժողովրդական հերոս» կոչումը: Նա նաեւ հայտարարել է, որ Նազարբաեւին պետք է շնորհվի պատվավոր սենատորի կարգավիճակ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս