Նիկոլ Փաշինյանը կոչ է անում ակտիվորեն մասնակցել համապետական մաքրության օրվան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում ակտիվորեն մասնակցել համապետական մաքրության օրվան: ՀՀ վարչապետն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:
«Կոչ եմ անում ակտիվորեն մասնակցել համապետական մաքրության օրվան: Մենք ընտանիքով նույնպես մասնակցելու ենք այս կարեւոր միջոցառմանը»,-նշել է նա:
ՀՀ վարչապետը նաև հրապարակել է մարտի 23-ին կայանալիք համապետական շաբաթօրյակի մասին իրազեկող հոլովակ:
2019թ. մարտի 23-ին հանրապետության ողջ տարածքում, 10 մարզերում, շուրջ 500 համայնքներում և մայրաքաղաք Երևանում կանցկացվի այս տարվա առաջին շաբաթօրյակը:
Համապետական մաքրության օր մարտի 23-ին
2019թ. մարտի 23-ին հանրապետության ողջ տարածքում, 10 մարզերում, շուրջ 500 համայնքներում և մայրաքաղաք Երևանում կանցկացվի այս տարվա առաջին շաբաթօրյակը։Հիշի՛ր ամսաթիվը և այդ օրը, դուրս գալով տանից, #մեկնիրձեռքդ #վերցրուաղբը
Gepostet von ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն / Ministry of Territorial Administration and Infrastructure of Armenia am Montag, 18. März 2019