Նիկոլ Փաշինյանը պատգամավորներին զեկույց կներկայացնի. «Ժողովուրդ» 

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս շաբաթ Ազգային ժողովի բոլոր հանձնաժողովներում հերթով քննարկվելու է կառավարության ծրագրի կատարման ընթացքի ու արդյունքի մասին զեկույցը: Խոսքը դեռեւս 2018 թվականի հունիսին ընդունված կառավարության ծրագրի մասին է:

Եվ քանի որ սա պարզապես զեկույց է, ապա այն ԱԺ-ում քվեարկության չի դրվելու, այլ ընդունվելու է որպես ի գիտություն:

«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` զեկույցը խորհրդարանում ներկայացնելու է անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, եւ պատգամավորները հնարավորություն են ունենալու նաեւ նրան հարցեր ուղղել: Եվ չնայած զեկույցը կազմվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կողմից, մենք տեղեկացանք, որ անձամբ վարչապետն է ցանկացել ներկայացնել զեկույցն ու լսել դիտարկումները»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս