Բաժիններ՝

«Ռեստարտ»-ի վերաբերյալ քրգործով մեղադրանք է առաջադրվել եւս 4 անձի

ՀՀ նախկին ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանի և «Ռեստարտ» նախաձեռնության անդամների միջև մարտի 3-ին տեղի ունեցած միջադեպի առթիվ մեղադրանք է առաջադրվել «Ռեստարտ»-ի եւս 4 անդամի։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանից։  Յուրի Ավագյանին, Հրաչյա Խլղաթյանին, Գարիկ Միսկարյանին, Արամայիս Պետրոսյանին մեղադրանքն առաջադրվել է ՀՀ  Քրեական օրենսգրքի 34-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, այն է՝ առեւանգման փորձը։

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց, ընտրվել է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ միջադեպի առթիվ նույն հոդվածով մեղադրանք էր առաջադրվել «Ռեստարտ»-ի անդամներ Դավիթ Պետրոսյանին և Դավիթ Սիմոնյանին։ Նրանց նկատմամբ եւս որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին ։

Հիշեցնենք, որ մարտի  4-ին գիշերը «Ես համալսարանական եմ» նախաձեռնության համակարգող, ոստիկանապետի նախկին խորհրդական Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառել էր, որ ենթարկվել է հարձակման։ Նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը պատմել էր, որ ի պատասխան հնչեցրած վիրավորանքների՝ փորձել են Մալյանին գցել աղբամանը, ապա՝ տարածել նաև միջադեպի վերաբերյալ տեսագրությունը։

Քրեական գործով Նարեկ Մալյանը տուժող է ճանաչվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս