Բաժիններ՝

Ինդոնեզիայում օրանգուտանը ողջ է մնացել օդաճնշական զենքով հասցված 74 վերքից հետո

Ինդոնեզիայում գտել են էգ օրանգուտանի, որը ողջ է մնացել՝ ստանալով օդաճնշական զենքով հասցված 74 վերք: Այդ մասին գրել է The Straits Times հրատարակությունը:

Նշվում է, որ կենդանուն գտել են Աչեխի նահանգում այն ֆերմայից ոչ հեռու, որտեղ, ենթադրաբար, նրա վրա կրակել են օդաճնշական զենքով:

Նաեւ նրա հետ գտել են ձագին, որը չի փրկվել: «Օրանգուտանները եկել են տնկադաշտ եւ դրա տիրոջ կողմից ընկալվել որպես սպառանալիք»,- մեջբերում է անում հրատարակությունը տեղի բնության պահպանության գործակալության պետի խոսքից:

Այս պահին էգ օրանգուտանը, որին Հոուպ են կոչել, աստիճանաբար վերականգնվում է եւ սկսել է ինքնուրույն սնունդ ընդունել: Նաեւ նշվում է, որ օրանգուտաններն այժմ գտնվում են անհետացման սպառնալիքի տակ, իսկ դրանց պոպուլյացիան արագ տեմպերով կրճատվում է: Այս պահին աշխարհում մնացել է այդ տեսակի շուրջ 100 հազար առանձնյակ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս