«Մեր քաղաքական թիմը միանշանակ աջակցում է այդ որոշմանը. Դա ընդհանուր թիմային որոշում է». Ավինյան
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Երևանում Օպերային թատրոնի շրջակայքի կանաչ տարածքների վերականգնման նպատակով սրճարանների ապամոնտաժման գործընթացի նկատմամբ հասարակության արձագանքը ադեկվատ է համարում: Ավինյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց՝ քաղաքապետարանի այդ քաղաքականությունը պետք է շարունակական լինի:
«Մեր քաղաքական թիմը միանշանակ աջակցում է այդ որոշմանը: Դա ընդհանուր թիմային որոշում է: Ես կարծում եմ, որ հասարակության արձագանքը նույնպես շատ ադեկվատ է: Համոզված եմ, որ նմանատիպ քաղաքականությունը քաղաքապետարանի կողմից պետք է շարունակական լինի, որովհետև խոսքը մայրաքաղաք Երևանի կենտրոնի մասին է »,-ասաց Ավինյանը: Նա շեշտեց, որ ոչ մի արտոնյալ չի լինելու: