Բաժիններ՝

Ալեգրին չի կարծում, որ Ռոնալդուին կորակազրկեն

Թուրինի «Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մեկնաբանել է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի վարքագիծը «Ատլետիկոյի» նկատմամբ 3:0 հաշվով հաղթանակից հետո:

Պորտուգալացի ֆուտբոլիստը 3-րդ գոլը խփելուց հետո կրկնեց «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի անհարգալից ժեստը: Սիմեոնեն իր ժեստն արել էր Թուրինում՝ մրցակցի դարպասը խփած երկրորդ գնդակից հետո: Այդ ժեստի համար Սիմեոնեն տուգանվել էր 20 հազար եվրոյով:

As-ի տվյալներով, մադրիդյան ակումբը պատրաստվում է հայց ներկայացնել ՈՒԵՖԱ-ին՝ պահանջելով պատժել պորտուգալացուն:

«Կարծում եմ, որ բոլորը տոնում են գոլերն այնպես, ինչպես ուզում են, տոնում են իրենց դաշտում և տրիբունաներում: Ես ոչ մի տարօրինակ բան չեմ տեսել, պարզապես գոլի նշում: Նա չի որակազրկվի, հանգիստ եղեք»,- ասել է Ալեգրին:

Մադրիդցիները կարծում են, որ Ռոնալդուի ժեստն ավելի վիրավորական էր, քան Սիմեոնեինը: Ըստ ակումբի տրամաբանության՝ Սիմեոնեն իր ժեստը ցուցադրում էր մադրիդյան ակումբի երկրպագուներին: Իսկ Ռոնալդուն նպատակ ուներ վիրավորել հենց նույն երկրպագուներին:

Բացի այդ, մադրիդյան ակումբում ցանկանում են պատժել Ռոնալդուին, քանի որ նա 3-րդ գոլը խփելուց առաջ հայհոյել է  «Ատլետիկոյի» երկրպագուներին:

Ռոնալդուն կարող է որակազրկվել 1-3 խաղով, եթե ՈՒԵՖԱ-ն գտնի, որ նա իր ժեստով բռնության կոչ է արել:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս