Բաժիններ՝

«Ես ամենափորձառու մարզիչը չեմ, իմ թիմերն ունենում են խնդիրներ Չեմպիոնների լիգայից հետո». Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Անգլիայի գավաթի խաղարկությունում «Ֆուլհեմին» հաղթելու մասին (2:1): Կլոպի թիմին այս հաղթանակը բավականին դժվարությամբ տրվեց:

«Մենք սկսեցինք խաղը շատ լավ, շատ լավ  աշխատեցինք, բայց փոքր-ինչ կորցրինք տեմպը: Ես ամենափորձառու մարզիչը չեմ, իմ թիմերն ունենում են խնդիրներ Չեմպիոնների լիգայից հետո:

Երկրորդ կեսում մենք կարող էինք ճնշել մրցակցին, բայց երբ 1:0-ի ժամանակ դա չես անում, մրցակիցը միշտ էլ ունենում է հաջողության հասնելու հնարավորություն: Բաբելը ճիշտ տեղում էր, սա ֆուտբոլ է:

Նրանք արժանի էին գոլին, իսկ մենք արժանի ենք երեք միավորի: Հրաշալի օր էր, չեմ կարող դա չնկատել: Ես չեմ կասկածում իմ ֆուտբոլիստների նյարդերի վրա: Խոսքս ինտենսիվության մասին է:

Այո, մենք խաղում ենք հանուն իդեալի, բայց հազվադեպ ենք հասնում դրան: «Բերնլի», Մյունխեն, «Ֆուլհեմ». պետք է հարմարվեք: Մարդիկ կասեն, որ մենք պետք է ավելի համոզիչ խաղանք, բայց մենք միայն ճանապարհի սկզբում ենք, ոչ թե վերջում»,- ասել է Կլոպը Sky Sports-ի հետ զրույցում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս