Բաժիններ՝

Մանրադիսպերս փոշին 2018 թվականին 3,5 մլրդ դոլարի վնաս է հասցրել Հարավային Կորեայի տնտեսությանը

PM 2.5 մանրադիսպերս մասնիկներով մթնոլորտի աղտոտումից անցյալ տարի Կորեայի Հանրապետությանը հասցված տնտեսական վնասը հասել է 3,5 միլիարդ դոլարի, ինչը կազմում է համախան ներքին արդյունքի (ՀՆԱ) 0,2 տոկոսը: Այդ մասին ասված է «Հյոնդե» խմբի Տնտեսական հետազոտությունների ինստիտուտի՝ մարտի 18-ին հրապարակված զեկույցում:

Փաստաթուղթը պատրաստվել է այն հետազոտության արդյունքներով, որը փետրվարի 18-ից մինչեւ 28-ը կատարվել է 1008 մարդու շրջանում, որոնք զբաղված են տնտեսության տարբեր ճյուղերում: Նրանք գնահատել են մթնոլորտի վիճակի ազդեցությունը յուրաքանչյուր ճյուղի վրա:

Հաշվարկվել է, որ երկրում արտադրական ոլորտն իր գործունեության սահմանափակումների է բախվել 6,7 տոկոսով: Առանձնապես դա վերաբերել է գյուղատնտեսությանը, անտառային տնտեսությանը եւ ձկնորսությանը, որոնցում աշխատանքն իրականացվում է առավելապես բաց օդում: Տնային տնտեսությունների՝ միկրոփոշու հետ կապված վնասը կազմել է միջին հաշվով ամսական 20 դոլար:

Անցյալ շաբաթ Կորեայի Հանրապետության Ազգային ժողովը (խորհրդարանը) ընդունել է ութ օրինագիծ՝ կապված մանրադիսպերս փոշով մթնոլորտի աղտոտման խնդրի հետ: Նորամուծությունների համաձայն՝ այժմ օրենսդրորեն ճանաչվում է միկրոփոշու ազդեցության վնասը, իսկ բուն խնդիրը ներառված է սոցիալական աղետների կատեգորիայում՝ պատերազմի, տարերային աղետների, տնտեսական ճգնաժամերի եւ զանգվածային գործազրկության հետ մեկտեղ: Դա զգալիորեն պարզեցնում է լրացուցիչ բյուջեի հատկացման հնարավորություններն այդ խնդրի լուծման համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս