Բաժիններ՝

Նիկոլ Փաշինյանը Երևանում մասնակցում է նորակառույց բնակելի շենքի բացման արարողությանը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է «Գրանդ Քենդի» ընկերության կառուցած բնակելի շենքի բացման արարողությանը:  ՀՀ վարչապետին ուղեկցում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Լրագրողների հետ զրույցում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդգծեց, որ որպես համայնքի ղեկավար ողջունում է նախաձեռնությունը և շնորհակալ է Վարդանյանների ընտանիքին՝ Երևանի բնակչությանը ինքնարժեքով որակյալ բնակարաններ ձեռք բերելու հնարավորություն ստեղծելու համար:

«Ես՝ որպես համայնքի ղեկավար ողջունում եմ և շատ շնորհակալ եմ Վարդանյանների ընտանիքին, որ մեր համայնքի բնակիչներին այսպիսի հնարավորություն են տվել ինքնարժեքով, որակյալ բնակարաններ ձեռք բերել՝ 12 տարի մարման ժամկետով և առանց տոկոսադրույքի: Սա հիանալի տարբերակ է, լավ նվեր է թե իրենց աշխատողների, թե մեր համայնքի բնակիչների համար:

Նորից եմ ասում՝ որպես համայնքի ղեկավար ես շատ շնորհակալ եմ այսպիսի նախաձեռնության համար և կողջունենք նման նախաձեռնությունները»,- նշեց Մարությանը:

Նա վստահեցրեց, որ քաղաքային իշխանությունները իրենց լիազորությունների սահմաններում ամեն ինչով աջակցելու են նման նախաձեռնություններին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս