Ինդոնեզիայում առնվազն 77 մարդ է զոհվել հեղեղումների պատճառով. «Սինհուա»
Վերջին օրերին Ինդոնեզիայի Պապուա նահանգում տեղատարափներից առաջացած հեղեղումների ու սողանքների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 77-ի: Այդ մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով փրկարար ծառայության ներկայացուցիչ Յուդի Յանտոյին:
Տարերային աղետից տուժել է 116 մարդ: Փրկարար գործողությունները շարունակվում են:
Հորդառատ անձրեւները տարածաշրջանում շարունակվում են մարտի 16-ից: Կիրակի իշխանությունները հայտնել էին 63 զոհվածների մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: