Բաժիններ՝

Ֆրանսիայի վարչապետն ընդունել է կառավարության՝ անկարգությունների կանխման միջոցների անարդյունավետությունը

Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը նշել է, որ Փարիզում շաբաթօրյա անկարգությունները կանխելու ուղղությամբ իր կառավարության ձեռնարկած միջոցներն անբավարար են եղել։

«Շաբաթ օրվա իրադարձությունների վերլուծությունը վկայում է, որ ձեռնարկված միջոցները բավարար չէին բռնություն թույլ չտալու եւ իրավախախտումները կանխելու համար»,- հայտարարել են վարչապետի դիվանատանը: Հայտարարության մեջ նշվում է, որ վարչապետը մտադիր է երկուշաբթի հանդիպում ունենալ նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

Ինչպես հաղորդվել է, «դեղին բաճկոնավորների» շարժման տասնութերորդ ակցիան մարտի 16-ին Ֆրանսիայում հավաքել էր 32,3 հազար մասնակիցների:

Փարիզում ցույցն արագորեն վերաճել է ոստիկանության հետ կատաղի բախումների, ջարդերի, կողոպուտների ու հրկիզումների: Առավել շատ տուժել են Ելիսեյան դաշտերի բուտիկներն ու ռեստորանները: ԶԼՄ-ները հայտնել են, որ Փարիզում ոստիկանությունը բերման է ենթարկել 192 մարդու: Ավելի վաղ ոստիկանության Փարիզի պրեֆեկտուրայի տարածած տվյալների համաձայն՝ երկրի մայրաքաղաքում ընդհարումների հետեւանքով վերքեր է ստացել 60 մարդ՝ իրավակարգի 17 պահապան, մեկ հրշեջ եւ 42 ցուցարար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս