«Ձեր պաշտոնական այցը Հայաստան և դրա շրջանակներում մեր հանդիպումները բավականին արդյունավետ էին». Արմեն Սարգսյանը շնորհավորել է Վրաստանի նախագահին ծննդյան օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 18-ին շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ տիկին Սալոմե Զուրաբիշվիլիին՝ ծննդյան տոնի առթիվ:

«Ձեր պաշտոնական այցը Հայաստան և դրա շրջանակներում մեր հանդիպումները բավականին արդյունավետ էին և մեկ անգամ ևս հնարավորություն ընձեռեցին ընդգծել հայ և վրացի ժողովուրդների միջև առկա ավանդական բարեկամական հարաբերություններն ու անդրադառնալ մեր երկրների համագործակցության հեռանկարներին»,- նշել է նախագահ Սարգսյանը:

Նա համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Վրաստանի միջև փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված փոխգործակցությունը հետագայում ավելի կխորանա:

Արմեն Սարգսյանը Սալոմե Զուրաբիշվիլիին մաղթել է քաջառողջություն, բարեկեցություն և նորանոր հաջողություններ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031