Քրայսթչերչի հիվանդանոցներում 31 մարդ է մնում մզկիթներում ահաբեկչությունից տուժածների թվից
Քրայսթչերչի հիվանդանոցներում 31 մարդ է մնում մզկիթներում իրականացված ահաբեկչական գործողությունների հետեւանքով վիրավորվածների թվից, նրանցից ինն օրհասական վիճակում է: Մարտի 18-ին այս մասին հայտնել է The New Zealand Herald հրատարակությունը, որը հրապարակել Է քաղաքի գլխավոր բժշկի համապատասխան հայտարարությունը:
Մարտի 15-ին Նոր Զելանդիայի ոստիկանությունը հայտնել է Քրայսթչերչ քաղաքի երկու մզկիթներում տեղի ունեցած հրաձգության մասին, որոնցում այդ պահին եղել են հարյուրավոր մարդիկ: Դեպքի վայր ժամանած իրավապահները գրոհների կազմակերպման կասկածանքով ձերբակալել են երեք հոգու, սակայն հարձակման մեղադրանք է առաջադրվել նրանցից միայն մեկին:
Հարձակման հետեւանքով, վերջին տվյալներով՝ զոհվել է 50 մարդ: Եվս 50 վիրավորներ տեղափոխվել են քաղաքի հիվանդանոցներ: Այս պահին հարձակվողը՝ 28-ամյա ավստրալացի Բրենթոն Թարանթը, կալանքի տակ է վերցված մինչեւ ապրիլի 5-ը, նրան առաջադրվել է սպանության մեղադրանք, հաղորդել է ՏԱՍՍ-ը: