ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Գյումրի-Աշոցք, Զովասար-Ոսկեթաս ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը փակ են:
Դիլիջանի ոլորանները փակ է կցորդիչով բեռնատարների համար, իսկ մյուսների համար՝ դժվարանցանելի:
Դժվարանցանելի են Տիգրանաշենի ոլորանները, Մաստարա-Լանջիկ, Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները:
Տիգրանաշենի ոլորաններում, Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի և Շիրակի մարզի Թավշուտի, Վարդաղբյուրի, Մուսայելյանի, Ամասիայի, Աշոցքի և Սեպասարի տարածաշրջաններում բուք է, Սյունիքի մարզի «Մերու սար» կոչվող հատվածում մառախուղ է:
Դիլիջանի ոլորաններում, Գեղարքունիքի մարզում, Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի տարածաշրջաններում, Թալին, Լոռու մարզի Սպիտակ, Կոտայքի մարզի Հրազդան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Սարավան -«Զանգեր» հատվածում և Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում և «Մերու սար» կոչվող տարածքում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: