Բաժիններ՝

«Հենց նման խաղեր են սպասում մեր երկրպագուները». Սուլշերը՝ «Բարսելոնայի» մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը խոսել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Բարսելոնայի» հետ հանդիպումների մասին:

«Մենք ցանկանում ենք խաղալ մեծ ակումբների և ուժեղ թիմերի հետ:

Մենք արդեն 2009-ին և 2011-ին խաղացել ենք «Բարսելոնայի» հետ եզրափակիչում, ինչպես նաև 2008 թվականին՝ կիսաեզրափակչում: Հենց նման խաղեր են սպասում մեր երկրպագուները:

Գուցե ես տարբերվում եմ մարզիչների 99%-ից, քանի որ նախընտրում եմ խաղալ առաջին հանդիպումը տանը, իսկ երկրորդ խաղն անցկացնել մրցակցի հարկի տակ:

Եթե մենք հաջողության հասնենք տանը, լավ արդյունք ցույց կտանք նաև մրցակցի հարկի տակ: Այնպես, ինչպես մենք արեցինք Փարիզում՝ ՊՍԺ-ի հետ խաղում»,- ասել է Սուլշերը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս