Բաժիններ՝

«ՊՍԺ-ին հաղթելուց հետո թիմը պատրաստ է ամեն ինչի». Մոյեսը՝ «Բարսելոնայի» հետ խաղի մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը խոսել է  Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի վիճակահանության մասին:

Հիշեցնենք, որ քառորդ եզրափակչում մանչեսթերյան ակումբի մրցակիցը կատալոնական «Բարսելոնան» է:

««Մանչեսթեր Յունայթեդին» բաժին է հասել անհավանական բարդ, բայց հրաշալի մրցակից:  ՊՍԺ-ին հաղթելուց հետո թիմը պատրաստ է ամեն ինչի: Թիմը պատրաստ է յուրաքանչյուր դիմակայության:

Մենք սպասում ենք մեծ խաղերի, որոնք մենք սովոր ենք տեսնել «Մանչեսթեր Յունայթեդի» մասնակցությամբ»,- եզրափակել է Մոյեսը:

«Մանչեսթեր Յունայթեդի» և «Բարսելոնայի» միջև կայանալիք հանդիպումները տեղի կունենան ապրիլի 10-ին և 16-ին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս