Կանավարոն՝ Չինաստանի հավաքականի գլխավոր մարզիչ
«Ոսկե գնդակ-2006»-ի հաղթող Ֆաբիո Կանավարոն նոր աշխատանք է ստացել:
«Չինաստանի Ֆուտբոլային ասոցիացիան բազմակողմանի ուսումնասիրել է Ֆաբիոյի փորձը և մարտավարական ոճը՝ հիմնվելով չինացի խաղացողների հետ ծանոթության և այլ գործոնների վրա»,- չինացիների պաշտոնական հաղորդագրությունն է մեջբերում Sport24.co-ն:
Չինաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Կանավարոն փոխարինեց Մարչելո Լիպիին, ով կմնա թիմում՝ որպես խորհրդատու: 45-ամյա Կանավարոն կհամատեղի հավաքականում աշխատանքը «Գուանչժոուի» գլխավոր մարզչի պաշտոնի հետ:
Չինաստանի հավաքականն իր առաջին խաղը Կանավարոյի գլխավորությամբ կանցկացնի Թաիլանդի հետ, որը տեղի կունենա մարտի 21-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը