Ստիպված վարկ են վերցնում. միջազգային պահուստներն ավելացել են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի միջազգային պահուստները նախորդ ամսվա ընթացքում ավելացել են: «Ժողովուրդ» օրաթերթը ԿԲ փաստաթղթերից տեղեկացավ, որ ՀՀ միջազգային պահուստները փետրվար ամսին կազմել են 2 մլրդ 74.3 մլն դոլար, մինչդեռ հունվարին այս թիվն ավելի քիչ էր՝ 1 մլրդ 994.2 մլն դոլար:

Ամենայն հավանականությամբ, միջազգային պահուստների ավելացման պատճառը կառավարության վերցրած նոր վարկային միջոցներն են: Որքան էլ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը փորձում է խուսափել արտաքին պարտքի բեռն ավելացնելուց` վարելով պարտքը սպասարկելու քաղաքականություն, միեւնույն է, որոշ դեպքերում ստիպված է լինում վարկեր վերցնել:

Ու այդ վերցված գումարներն էլ, փաստորեն, փոխանցվել են պահուստային ֆոնդ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս