Քաղաքական ապտակնե՞ր, թե՞ սոսկ շահարկումներ. Փաշինյանն իր հավատարիմ «բլոկին» ցուցում է տվել. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Վերջին օրերին ՀՀ մարզպետները հերթով նորից սկսել են իրենք իրենց պահել ուշադրության կենտրոնում: Նախօրեին հերթը Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանինն էր, որն իր ՖԲ էջում բացահայտ մեղադրանքներ հնչեցրեց եւ չարաշահումների մեջ մեղադրեց նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանին:

Ավելի ուշ Ա. Նալբանդյանը նույն՝ ֆեյսբուքյան ձեւաչափով պատասխանեց Ղուկասյանին՝ հորդորելով զերծ մնալ անհիմն մեղադրանքներից եւ իր անունը շահարկելով՝ չինքնահաստատվել: «Փաստ» թերթի տեղեկություններով՝ այս ամենը եւս հստակ ուղղորդված քաղաքականություն է իշխանությունների կողմից, որպեսզի հնարավոր բոլոր մեթոդներով անվանարկեն նախկին համակարգի ուժեղ դերակատարներին եւ «ցնցող» բացահայտումներ անեն նրանց վերաբերյալ:

Վարչապետը մարզպետների իր հավատարիմ «բլոկին» նման ցուցում է տվել օրերս կայացած հանդիպման ժամանակ, որի մասին արդեն գրել ենք՝ անդրադառնալով համայնքապետների մասով ցուցումներին:

Հետաքրքիր է, որ մարզպետ Ղուկասյանն իր հրապարակման մեջ ներկայացրել է նախաքննական մարմնում գտնվող գործի որոշ մանրամասներ, ինչը փաստացի նախաքննական գաղտնիքի հրապարակում է եւ հակասում է ՀՀ սահմանադրաիրավական նորմերին: Ի դեպ, քննության ընթացքում որոշ գործերի մանրամասներին տեղյակ լինելը, կարծես, դառնում է ցավալի «ավանդույթ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս