Տիգրան Սարգսյանը ԱՊՀ երկրներին կառավարություններին կոչ է արել միանալ տնտեսության թվայնացման համատեղ աշխատանքներին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների կառավարություններին տնտեսության թվայնացման համատեղ աշխատանքներին միանալու կոչ է արել: Ինչպես տեղեկացրին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից, Սարգսյանն այս մասին ասել է մարտի 15-ին տեղի ունեցած Տնտեսական միջազգային համաժողովի լիագումար նիստի ընթացքումը:
«Այսօր, երբ մենք ձևավորում ենք թվային նախագծերի ճարտարապետությունն ու դիզայնը, շատ կարևոր է դրանում հետաքրքրված բոլոր երկրների մասնակցությունը: Դրանից հետո, երբ այդ մեխանիզմները գործարկվեն, դրանցում որևէ բան փոփոխելն ավելի դժվար կլինի»,- ասել է Սարգսյանը:
Եվրասիական հանձնաժողովի նախագահն այս ոլորտում համագործակցությունը կարևոր է համարել:
«ԱՊՀ տարբեր երկրների կոլեգիաները պետք է միանան այս գործին, որպեսզի հարմարավետ միջավայր ստեղծեն իրենց բիզնեսի համար, որ տարբեր երկրների ապրանքներն ընդհանուր շուկա մուտք գործեն առանց արգելքների ու սահմանափակումների: Մենք չենք ցանկանում, որ համագործակցության անդամ երկրները դուրս մնան մեր ընդհանուր տնտեսական համակարգից, որը թվայնացվում է բոլոր ուղղություններով»,- հայտնել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահը:
Սարգսյանը նշել է, որ համատեղ աշխատանք պետք է տանել նաև ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում: