Բաժիններ՝

Բազկամարտի աշխարհի գործող չեմպիոնը պարգևատրել է դատապարտյալներին

Հայաստանի Հանրապետության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի կողմից 14.03.2019թ-ին դատապարտյալների շրջանում իրականացվել է մարզական միջոցառում՝ բազկամարտի ներհիմնարկային առաջնություն, որին մասնակցելու համար շուրջ 20 դատապարտյալ ինտենսիվ ձևով մարզվել է դեռևս փետրվարի 4-ից:

Բացման խոսքով հանդես է եկել «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Արծրուն Պետրոսյանը՝ ներկայացնելով նաև միջոցառման պատվավոր հյուրերին, որոնց թվում էին բազկամարտի աշխարհի գործող չեմպիոն Սերոբ Աբրահամյանը, Լոռու մարզի «ARMWRESTLING» ֆեդերացիայի նախագահ Արամ Զուրաբյանը և նույն ֆեդերացիայի մարզիչ Արտակ Օդաբաշյանը:

Ա. Պետրոսյանն իր խոսքում կարևորել է անազատության մեջ գտնվող անձանց ազատ ժամանակի արդյունավետ կազմակերպումը և վերջիններիս վերասոցիալականացմանը նպաստող նմանատիպ մրջոցառումների իրականացումը:

Եզրափակիչ դուրս եկած ութ դատապարտյալներից առաջնության 1-ին երեք մրցանակային տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար Ա. Նիկողոսյանը, Ա. Առաքելյանը, Ա. Մուրադյանը: Նրանք բազկամարտի աշխարհի գործող չեմպիոն Սերոբ Աբրահամյանի կողմից պարգևատրվել են պատվոգրերով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031