Կորեայի Հանրապետությունում կանգնեցվել է «Հանբիտ» ատոմակայանի ռեակտորը
Հարավային Կորեայի «Հանբիտ» ատոմակայանի միջուկային ռեկատորը մարտի 15-ին կանգնեցվել է տեխնիկական անսարքությունների պատճառով: Այդ մասին հայտնել է Korea Hydro & Nuclear Power (KHNP) պետական գործարկու-ընկերությունը:
«1 միլիոն կիլովատ-ժամ հզորությամբ թիվ 5 ռեակտորն այսօր 13:25-ին (Երեւանի ժամանակով (08:25-ին) կանգնեցվել է տրանսֆորմատորի աշխատանքում տեղ գտած խնդիրների պատճառով»,- նշված է հաղորդագրության մեջ: Անսարքությունները չեն հանգեցրել ճառագայթման արտահոսի եւ սպառնալիք չեն ներկայացնում մարդկանց անվտանգության համար:
«Հանբիտ 5» ռեակտորը գտնվում է Սեուլից 350 կիլոմետր հարավ ընկած շրջանում՝ արեւմտյան ծովափին: Ներկայումս ընթանում են ծագած անսարքությունները վերացնելու եւ դրանց պատճառները պարզելու աշխատանքներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: