Վիկտոր Մնացականյանը՝ «Ջազզվե» սրճարանի համասեփականատիրոջ հայտարարության մասին
Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը ողջունում է օպերային թատրոնի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ «Ջազզվե» սրճարանի համասեփականատիրոջ հայտարարությունը:
Մեկնաբանելով «Ջազզվե» սրճարանի համասեփականատիրոջ հայտարարությունը՝ նա ասաց, թե ուրախ է, որ համասեփականատերը նման հայտարարությամբ է հանդես եղել:
«Ջազզվե» սրճարանի համասեփականատեր Արմեն Պետրոսյանը հայտարարություն էր տարածել, որում սրճարանների սեփականատերերին և աշխատակիցներին կոչ էր արել դադարեցնել բողոքի ակցիաներն ու պայքարը տեղափոխել իրավական հարթություն:
Մնացականյանն ասաց, որ այս պահին ավարտվում են «Ջազզվե» սրճարանի տանիքի քանդման աշխատաքները, զուգահեռ կտեղափոխվի «Ատլանտիս» սրճարանի քանդված տանիքը, այնուհետև քանդվելու են բետոնապատված տարածքները: