Բաժիններ՝

Օպերայի տարածքում սրճարանների ապամոնտաժման դեմ բողոքի ակցիա իրականացնող մեկ քաղաքացի և մեկ ոստիկան տեղափոխվել են հիվանդանոց

Ազատության հրապարակի հարակից տարածքներում գտնվող սրճարանների ապամոնտաժման դեմ բողոքի ակցիաների ընթացքում մեկ ոստիկան և մեկ քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հերացի, թիվ 1 համալսարանական հիվանդանոցի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։

«Ոստիկանության աշխատակիցը, ով ծնվել է 1992 թվականին, վնասվածք է ստացել գլխի շրջանում, ներկա պահին նրա վիճակը գնահատվում է բավարար: Մեզ մոտ տեղափոխված քաղաքացին 1953 թվականին ծնված կին է, ով ստացել է գոտկային շրջանի վնասվածք, նրա վիճակը նույնպես բավարար է»,- ասաց Դանիելյանը:

Նրա խոսքով՝ երկու տուժածն էլ այս պահին գնտվում են հետազոտությունների փուլում, բժիշկների հսկողության տակ են:

Հիվանդանոցում բուժումը շարունակելու կամ դուրս գրելու մասին տեղեկություններ կհաղորդվեն ավելի ուշ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս