ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հանդիպում է ունեցել Արտակ Դավթյանի հետ
Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Վալերի Գերասիմովը հանդիպում է ունեցել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ: Այս մասին հայտնում է kp.ru-ն:
«Երախտապարտ ենք ձեզ Սիրիայում խաղաղության վերականգմանն աջակցելու համար: Հայաստանն առաջիններից մեկն էր, որ արձագանքեց մեր կոչին և ակտիվ մասնակցություն ունեցավ այդ երկրի տարածքում հումանիտար առաջադրանքների իրականացմանը»,- ասել է Վալերի Գերասիմովը:
Վալերի Գերասիմովը և Արտակ Դավթյանը քննարկել են միջազգային ահաբեկչության դեմ պայքարի պրակտիկ համագործակցության հարցեր: