Բաժիններ՝

Բողոքի ակցիայի մասնակիցները պնդում են՝ ոստիկաններն ակցիայի մասնակիցներին ոտքերով հարվածել են

Օպերայի հարակից սրճարանների ապամոնտաժման աշխատանքների հետ կապված բողոքի ակցիան շարունակվում է, սրճարանների աշխատակիցները շարունակում են պնդել, որ քաղաքապետարանն իրենց պետք է ժամանակ տա այլ վայրում տեղափոխվելու և աշխատանքը հիմնելու համար։

Օպերայի տարածքում են նաև ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը և նույն խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։ Ակցիայի մասնակիցները նրանց պատմեցին, որ ոստիկաններն իրենց հարվածներ են հասցրել, և պատրաստ են այդ ամենը վկայող տեսանյութեր տրամադրել։

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանի խոսքով՝ սրճարաններից մեկն արդեն ամբողջությամբ ապամոնտաժվել է, մյուսների ապամոնտաժումն էլ շարունակվում է։ Նա տեղեկացրեց, որ կես ժամով դադար են վերցնում՝ քննարկումներ ունենալու համար։

Արման Աբովյանն էլ բոլորին հորդորեց հարգել միմյանց, առանձին ու հանգիստ պայմաններում բոլորի հետ խոսել։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս