Բաժիններ՝

ՆԱՏՕ-ն մտադիր է պահպանել կապուղիները Ռուսաստանի հետ. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն մտադիր է ապահովել Ռուսաստանի հետ ռազմական կապուղիների պահպանումը, հատկապես ճգնաժամի պայմաններում: Այդ մասին ասված է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի՝ դաշինքի գործունեության վերաբերյալ մարտի 14-ին հրապարակված ամենամյա զեկույցում:

«ՆԱՏՕ-ի ռազմական ղեկավարությունը պահպանում է ռազմական կապուղիները ռուս գործընկերների հետ, եւ դաշինքը մտադիր է այդ ուղիները պահել բաց ու հասանելի, հատկապես ճգնաժամի պայմաններում»,- նշվում է փաստաթղթում:

Հյուսիսատլանտյան դաշինքը բավարար չի համարում Ռուսաստանի հետ փոխադարձ ռազմական բրիֆինգները խոշոր զորավարժությունների անցկացման շուրջ, ասված է Ստոլտենբերգի զեկույցում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս