«Մենք հպարտանում ենք Մեսսիով, բայց Ռոնալդուն գազան է, մաքուր ուժ». Մարադոնա
Դիեգո Մարադոնան հիացել է «Ատլետիկոյի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ելույթով:
«Կան խաղացողներ, որոնց դիպչել են կախարդական փայտիկով: Դա ճիշտ է, որ մենք՝ արգենտինացիներս, հպարտանում ենք նրանով, որ Մեսսին խաղում է Արգենտինայի կազմում, այլ ոչ թե՝ Իսպանիայի: Բայց Ռոնալդուն գազան է, մաքուր ուժ, իսկ հիմա նա նաև կախարդ է. ասաց, որ կխփի երեք գնդակ, և իսկապես հեթ-տրիկ արեց»,- Մարադոնային է մեջբերում Marca-ն:
Ռոնալդուն և Մեսսին հավասարվեցին Չեմպիոնների լիգայում կատարած հեթ-տրիկների թվով՝ 3-ական հեթ-տրիկ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը