«Երբ վերջնականացվեին հիմնարար 3 սզբունքների և կարգավորման 6 էլեմենտների մեկնաբանությունները, ԼՂՀ-ն պետք է միանար համապարփակ համաձայնագրի մշակման աշխատանքներին». Արմեն Աշոտյան
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կրկին Արցախի՝ բանակցություններին մասնակցելու հարցի մասին:
Ամենայն պատասխանատվությամբ պնդում եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող բանակցություններում, երբ որ վերջնականացվեին հիմնարար 3 սզբունքների և կարգավորման 6 էլեմենտների մեկնաբանությունները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է միանար համապարփակ համաձայնագրի մշակման աշխատանքներին:
Զարգացումների նման մոտեցում համաձայնեցված է եղել նաև Հայաստանի և Ադրբեջանի Կազանյան հանդիպումից առաջ, որտեղ նախատեսվում էր ընդամենը համատեղ հայտարարության ընդունում ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի կողմից առաջարկված և կողմերի համար փոխադարձ ընդունելի մեկնաբանությունների շրջանակներում, որից հետո ԼՂՀ ներգրավմամբ պետք է սկսվեին բուն համաձայնագրի մշակման աշխատանքները:
Այս նույն պայմանը նախատեսված էր նաև բանակցությունների բոլոր հետագա փուլերում:
Ասածիս ճշմարտացիությունը կարող եք ճշտել հենց Նիկոլ Փաշինյանից, ով այսօր, որպես ՀՀ վարչապետ, տիրապետում է բանակցություններին վերաբերող փաստաթղթերի ողջ փաթեթին»:
Կրկին Արցախի՝ բանակցություններին մասնակցելու հարցի մասին:Ամենայն պատասխանատվությամբ պնդում եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի…
Gepostet von Armen Ashotyan am Donnerstag, 14. März 2019